-
04.01.2017|
21:52
Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 700 կրակոց։
-
04.01.2017|
21:52
Ղազախստանը հայտարարում է, որ վերացնում է անցագրային ռեժիմը Եվրամիության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների քաղաքացիների համար:
-
04.01.2017|
20:27
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
-
04.01.2017|
20:26
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
-
04.01.2017|
11:17
Brent նավթի բարելի գինն աճել է 3 %-ով և կազմել 58 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գնաճը պայմանավորված է ՕՊԵԿ-ի երկրներում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:
-
04.01.2017|
11:16
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից ստանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
-
04.01.2017|
11:15
ՀՀ նախագահը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
-
04.01.2017|
11:09
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հունվարի 4-ին հանդիպելու է անջատական Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկիի հետ:
-
04.01.2017|
11:06
Իրանի կառավարությունը հաստատել և հրապարակել է եվրոպական ու ասիական էներգետիկ 29 ընկերությունների ցանկը, որ կարող են մասնակցել նավթի և գազի արդյունահանման ծրագրերին:
-
04.01.2017|
11:05
Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ սառեցնում են Ռուսաստանի միջնորդած խաղաղ բանակցությունները, որովհետև Սիրիայի կառավարական զորքերը հրադադարի հաստատումից չորս օր անց՝ հունվարի 2-ին ակտիվացրել են գրոհները Դամասկոսի և Հալեպի շրջաններում: